Աջակցության հեռախոսահամար
+374 12 310000
ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ
Ձեր հաջող ներդրումների բանալին։
Վստահություն։ Թափանցիկություն։ Արդյունք։
Տիգրան Դավթյան
Не удалось загрузить изображение
Ողջույնի խոսք

Ժամանակակից աշխարհում որակյալ ներդրումների հասանելիությունը ֆինանսական ազատության բանալին է։ Մենք միավորել ենք մեր բազմամյա միջազգային փորձը, նորարարական լուծումներն ու ռազմավարությունները և շուկայի խորը ըմբռնումը՝ ձեր նպատակներին համապատասխան, ձեզ լավագույն ներդրումային լուծումներ առաջարկելու համար։

Վստահեք մեր փորձառությանը և շարժվեք դեպի ֆինանսական հաջողություն մեր հետ։

Տիգրան Դավթյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն
Մեր առավելությունները
Միջազգային մակարդակի փորձագետներ

Հայկական և միջազգային ֆինանսական շուկաներում ղեկավար անձնակազմի 30-ից ավելի տարվա փորձ։

Հասանելիություն համաշխարհային շուկաներին

Հասանելիություն աշխարհի ավելի քան 100 ֆինանսական շուկաների, բորսայական  և արտաբորսայական գործիքների՝ առաջատար պահառուների միջնորդությամբ։

Փորձագիտական վերլուծություն

Իրավիճակային վերլուծություն և լավագույն առաջարկի վերհանում ընկերության փորձառու մասնագետների կողմից:

Հուսալի կարգավորում

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և ունի ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա (լիցենզիայի համարը՝ 0030):

Միջազգային կապեր

Միջազգային գործընկերների և կոնտրագենտների լայն ցանց, որը հնարավորություն է տալիս օգտվել համաշխարհային շուկաներում առկա հնարավորություններից։

Անհատական մոտեցում

Անհատական ներդրումային լավագույն լուծումներ՝ հիմնված հաճախորդի պահանջարկի վրա:

Մեր ծառայությունները
Բրոքերային գործարքների իրականացում
  • ՀՀ և միջազգային շուկաներում բաժնային և ընկերությունների պարտքային արժեթղթերի առք ու վաճառք;
  • ՀՀ  և այլ երկրների պետական պարտքային արժեթղթերի առք ու վաճառք;
  • Ներդրումային ֆոնդերի փայերի ձեռքբերում/հետգնում;
  • Այլ, ոչ  հիմնական ներդրումային ծառայություններ։
Կառուցվածքային պրոդուկտներ և լուծումներ
  • Բազմազան կողմնակի կառուցվածքային պրոդուկտներին հասանելիություն;
  • Այլընտրանքային ներդրումների վերաբերյալ անհատական լուծումներ;
  • Արժեթղթավորում;
  • Հասանելիություն նախնական հանրային առաջարկի (pre-IPO) գործարքներին;
  • Անհատական կառուցվածքային լուծումներ;
  • Օժանդակություն ինստիտուցիոնալ հաճախորդներին՝ սեփական բրենդով լուծումների ստեղծման գործում։
Ընկերության մասին

«Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ն՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է (լիցենզիա №0030, 2024 թվականի դեկտեմբերի 24, գրանցման համարը՝ 30): Ընկերության միակ մասնակիցն է Տիգրան Դավթյանը:

«Ակտինա Կապիտալը» անկախ ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել և կառավարվում է ֆինանսական ոլորտի բազմամյա միջազգային փորձառու մասնագետների կողմից։ Ընկերությունը առաջարկում է բրոքերային, ներդրումային և խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ մասնավոր, կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդների համար։

Ընկերության  փորձագետները պատրաստ են օգնել  հաճախորդներին առավելագույնս արդյունավետ կառավարել ակտիվները՝ առաջարկելով ֆինանսական շուկաներում առկա բազմազան գործիքակազմ, տրամադրելով հասանելիություն գլոբալ ֆինանսական շուկաներին, նորարարական ներդրումային լուծումներին և անհատական ռազմավարություններին։ Ընկերությունը գործում է  միջազգային չափանիշներին համապատասխան՝ երաշխավորելով թափանցիկություն, անվտանգություն և բարձրակարգ սպասարկում։

Не удалось загрузить изображение
Հաճախ տրվող հարցեր
  • Ընկերությունը մատուցում է բրոքերային ծառայություններ և ներդրումային խորհրդատվական աջակցություն է տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց։

  • Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է կայքում հետադարձ կապի ձևով, հեռախոսակապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով հայտ ուղարկել, որից հետո մեր մենեջերը կապ կհաստատի ձեր հետ՝ բոլոր մանրամասները ճշգրտելու համար։

  • Մենք տրամադրում ենք հասանելիություն Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի ֆոնդային շուկաներին, ինչպես նաև արժութային շուկաներին։

  • Նվազագույն ներդրումային գումարը կախված է հաշվի տեսակից և ընտրված գործիքներից։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր խորհրդատուների հետ կապ հաստատելու միջոցով։

  • Դուք կարող եք կապ հաստատել մեր աջակցման կենտրոնի հետ՝ օգտագործելով կայքում առկա հետադարձ կապի ձևը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն։

  • Հաշվի նվազագույն սահմանաչափը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք արժույթ:

  • Պարտավորությունների գործողության ակնկալվող նվազագույն ժամկետը` 6 ամիս:

Հետադարձ կապի ձև
Խնդրում ենք լրացնել կոնտակտային ձևը, որպեսզի մենք կարողանանք անհապաղ պատասխանել ձեր խնդրանքին: Մեր մասնագետները կկապվեն ձեր հետ և կընտրեն համագործակցության օպտիմալ լուծումը։
Համաձայն եմ, որ ֆինանսական կազմակերպությունն օգտագործի մուտքագրված տվյալները ծառայություններ մատուցելու նպատակով: Սեղմելով «Այո, համաձայն եմ» կոճակը՝ հաստատում եմ, որ ծանոթացել եմ՝ Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությանը , Օգտատիրոջ համաձայնագրին , և Անձնական տվյալների մշակման քաղաքականությանը , և որևէ առարկություն չունեմ։