Ընկերության մասին
Ընկերության մասին
«Ակտինա Կապիտալ» ՍՊԸ՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից բրոքերային գործունեության իրականացման համար լիցենզավորված ներդրումային ընկերություն է (լիցենզիա №0030, 2024 թվականի դեկտեմբերի 24, գրանցման համարը՝ 30): Ընկերության միակ մասնակիցն է Տիգրան Դավթյանը:
«Ակտինա Կապիտալը»`անկախ ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել և կառավարվում է ֆինանսական ոլորտի բազմամյա միջազգային փորձառու մասնագետների կողմից։ Ընկերությունը առաջարկում է բրոքերային, ներդրումային և խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ մասնավոր, կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդների համար։
Ընկերության փորձագետները պատրաստ են օգնել հաճախորդներին առավելագույնս արդյունավետ կառավարել ակտիվները՝ առաջարկելով ֆինանսական շուկաներում առկա բազմազան գործիքակազմ, տրամադրելով հասանելիություն գլոբալ ֆինանսական շուկաներին, նորարարական ներդրումային լուծումներին և անհատական ռազմավարություններին։ Ընկերությունը գործում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ երաշխավորելով թափանցիկություն, անվտանգություն և բարձրակարգ սպասարկում։
Ընկերության պատմությունը
- 2024 թվականի հուլիսի 1-ին «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ի միակ մասնակցի որոշմամբ հիմնադրվել է «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ն:
- 2024 թվականի դեկտեմբերի 24-ին «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում, ստացել է թիվ 30 գրանցման վկայականը և ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0030 լիցենզիան։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Մատուցել միջազգային մակարդակի ներդրումային ծառայություններ ՝ օգնելով հաճախորդներին ամբողջ աշխարհում ազատ և արդյունավետ ներդրումներ կատարել ՝ հասնելով առավելագույն եկամտաբերության և հուսալիության:
ԱՐԺԵՔՆԵՐ
- Վստահություն - Մենք ձևավորում և ամրապնդում ենք գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններում պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և ազնվության բարձր չափանիշների շարունակական պահպանման միջոցով:
- Պրոֆեսիոնալիզմ - Մեր մասնագիտական և անհատական լավագույն հատկանիշներով օժտված մասնագետների թիմը կիրառում է խորը գիտելիքները և փորձը` ներդրումային ծառայությունների արդյունավետ մատուցման համար:
- Թափանցիկություն - Մենք երաշխավորում ենք առավելագույն բացություն և թափանցիկություն ՝ տրամադրելով համապարփակ տեղեկատվություն ներդրումների հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ:
- Ազատություն - Մենք հաճախորդներին տրամադրում ենք ներդրումային գործիքներ, որոնք թույլ են տալիս արդյունավետ աշխատել առանց աշխարհագրական և այլ սահմանափակումների:
- Ազնվություն - Մենք հետևողականորեն պահպանում ենք էթիկայի կանոնները և պատասխանատու ենք մեր գործողությունների համար հաճախորդների և գործընկերների առջև:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել ներդրումային հնարավորությունների լայն շրջանակ, որոնք ընդգրկում են տարբեր աշխարհագրական շրջաններ, արժույթներ և ֆինանսական գործիքներ: Դա թույլ կտա արդյունավետորեն դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելները և բարձրացնել ընդհանուր եկամտաբերությունը ՝ միաժամանակ ապահովելով սպասարկման և թափանցիկության բարձր մակարդակ: