Սպառողի իրավունքներ
Բողոքարկման կարգը, բողոքարկման ձևը
Հաճախորդների բողոքների քննության ընթացակարգ
Տեղեկատվություն ֆինանսական հաշտարարի մասին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» հիմնադրամ.
Հասցե. ՀՀ, 0010, Երևան
Մովսես Խորենացու փող., 15 շենք, 7-րդ հարկ («Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի շենքում).
Աշխ. Ժամեր. Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00
Հեռ. համար. +374 60 70-11-11
Էլ. հասցե. info@fsm.am
Կայք. https://fsm.am/
Հայտարարություն
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձը, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը հնարավորություն ունի ներկայացնելու ֆինանսական կազմակերպության և իր միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ն չի կնքել համաձայնագիր Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ։
Հաճախորդն իրավունք ունի ստանալու «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ-ի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/208615
Վճարումը` անվճար:
Ժամկետը` գրավոր դիմումը ստանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված չէ։
Բողոքներն ու դիմումները կարող են ներկայացվել հետևյալ ձևերով՝
- Առձեռն՝ Ընկերության գրասենյակում, որը գտնվում է հետևյալ հասցեով՝ ՀՀ, Երևան, Կենտրոն, Ամիրյան փողոց 27 շենք, 7 տարածք։
- Էլեկտրոնային փոստով՝ info@aktina.am, backoffice@aktina.am հասցեներով։
- Փոստով՝ ՀՀ, Երևան, Կենտրոն, Ամիրյան փողոց 27 շենք, 7 տարածք, 0002: