Ընկերության ղեկավարներ
Սերգեյ Գալոյան
Գործադիր Տնօրեն
Սերգեյ Գալոյանը ծնվել է 1981 թվականին։ 2001 թվականին ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանը։
Իր մասնագիտական գործունեութունը սկսել է 2003 թվականին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ում, որտեղ անցել է ճանապարհ՝ առաջին կարգի վարկային մասնագետից մինչև մի քանի մասնաճյուղերի կառավարիչ։
Այնուհետև ղեկավարել է «Կենտրոնական», «Ավան» և «Կիլիկիա» մասնաճյուղերը, որտեղ իրականացրել է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված հաճախորդների ներգրավմանը և բանկի դիրքերի ամրապնդմանը շուկայում։
Կարիերայի հետագա զարգացումը կապվում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ–ի հետ, որտեղ Սերգեյը 2020–2024 թթ. զբաղեցրել է մասնաճյուղային ցանցի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը։
2025 թվականից Սերգեյ Գալոյանը զբաղեցրել է «Ակտինա Կապիտալ» ներդրումային ընկերության վաճառքների բաժնի պետի պաշտոնը։
Ներկայիս դրությամբ հանդիսանում է «Ակտինա Կապիտալ» ներդրումային ընկերության Գործադիր Տնօրենը 2026 թվականից:
Արշակ Կարախանյան
Ներքին Աուդիտորի ժամանակավոր պաշտոնակատար
Արշակ Կարախանյանը «Ակտինա Կապիտալ» ՍՊԸ ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Արշակ Կարախանյանը ծնվել է 1959 թվականին, Սիսիանում։
1976-1980 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։
Իր 43 տարվա մանսագիտական կյանքի ընթացքում հասցրել է աշխատել տարբեր առաջատար կազմակերպություններում, որոնցից են
- «ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈւՎԿ» ՍՊԸ՝ Ներքին աուդիտոր,
- «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ՝ Գլխավոր հաշվապահ,
- «Կարախանյան ընդ քոմփանի» ՍՊԸ՝ Գործադիր տնօրեն (2019-2021թթ․),
- Կոնվերս Բանկ ՓԲԸ՝ Գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական, Գործադիր տնօրենի տեղակալ, Գլխավոր հաշվապահ, Հաշվապահական հաշվառման վարչության պետ, Հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ (1998-2019թթ․),
- Հայաստանի բանկերի միություն՝ Աուդիտի կոմիտեի անդամ (2017-2019թթ․)
- ՀայՓոստ ՓԲԸ՝ Գլխավոր գանձապետ (2012- 2017թթ․),
- «Դելտա Բանկ» ՓԲԸ՝ Խորհրդի նախագահ (1993-1995թթ․),
- «Արդշինբանկ» ԲԲԸ՝ Վարկային բաժնի պետ (1989-1993թթ․),
- Պետական Բանկ (ՀՀ ԿԲ)՝ տնտեսագետ, Գլխավոր տնտեսագետ (1980-1988թթ․)։
Արթուր Հարությունյան
«Նեքսիա Արմենիա» ՓԲԸ-ն` ի դեմս լիազոր ներկայացուցիչ Արթուր Հարությունյանի հաշվապահական ծառայություններ է մատուցում “Ակտինա Կապիտալ” ՍՊԸ-ին:
Արթուր Հարությունյանը ծնվել է 1973 թվականին:
Նա նաև հանդիսանում է Nexia Armenia-ի տնօրենը՝ միջազգային Nexia International ցանցի հայկական ներկայացուցչության ղեկավար։ 2006 թվականից ղեկավարում է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն որպես բաժնետեր և տնօրեն։ 2024 թվականին ընկերությունը դարձել է Nexia International ցանցի լիիրավ անդամ և շարունակել է գործունեությունը «Nexia Armenia» անվան տակ։
Պարոն Հարությունյանը ունի շուրջ 20 տարվա փորձ հաշվապահական հաշվառման և խորհրդատվության բնագավառում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում։ Նա նաև ունի հաշվապահական հաշվառման և աուդիտի դասավանդման երկարամյա փորձ Հայաստանի առաջատար բուհերում։
1998–2003 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ:
Նույն ժամանակահատվածում (1998–2003 թթ.) նա ակտիվորեն մասնակցել է հաշվապահների որակավորման գործընթացին՝ ներգրավված լինելով հաշվապահական ստանդարտների, ֆինանսական վերլուծության, ՀՀ հարկային օրենսդրության, աուդիտի և առևտրային իրավունքի թեմաներով քաղաքականությունների, ընթացակարգերի, քննությունների ծրագրերի և թեստերի մշակման մեջ։ Նա նաև ղեկավարել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող՝ աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների լիցենզավորման հանձնաժողովը։
2002 թվականից սկսած՝ պարոն Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից՝ փոխնախագահ։ Նա նաև Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիրն է և խորհրդի անդամ (2015-ից), ինչպես նաև՝ 2017 թվականից՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ։
Նա նաև եղել է Տնօրենների հայկական ինստիտուտի համահիմնադիրն ու խորհրդի անդամը (2015–2021), իսկ 2017 թվականից՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2008 թվականին նա ընդգրկվել է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված՝ Հայաստանում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների կարգավորման բարեփոխումների աշխատանքային խմբի հիմնական կազմում։ Նա հանդես է եկել նաև որպես Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) թարգմանության հանձնաժողովի փորձագետ՝ ղեկավարելով հանձնաժողովի ենթախմբերից մեկը։